Ուրբաթ , 22 Հունիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    26°
    Home » Լուրեր » Ռուսաստանն Ադրբեջանին նույն մասշտաբներով զենք չի մատակարարի

    Ռուսաստանն Ադրբեջանին նույն մասշտաբներով զենք չի մատակարարի

    Ռուսաստանն Ադրբեջանին նույն մասշտաբներով զենք չի մատակարարի
    Մարտ 14, 2018 12:58 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ  Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը խոսել է Ռուսաստանի՝ Ադրբեջանին զինելու մասին: Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի շարունակի նույն մասշտաբներով սպառազինություն մատակարարել Ադրբեջանին, որն անում էր  մինչև 2016 թ. ապրիլյան պատերազմը:

    Լրագրողները հիշեցրել են՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում  անընդունելի էր համարել ԱՄՆ-ի՝ Ուկրաինային զենքի մատակարարումը, մինչդեռ Ռուսաստանը մինչեւ վերջերս զենք է մատակարարում Ադրբեջանին: Ի պատասխան Կոսաչովն ասել է. «Վլադիմիր Պուտինը խոսել է այն երկրների մասին, որտեղ հակամարտությունը թեժ փուլում է, որտեղ իսկապես կրակում են, իսկ Ուկրաինայում իսկապես կրակում են: Լեռնային Ղարաբաղում  այս պահին այդպիսի իրավիճակ չկա»:

    Հիշեցնենք՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այս տարվա հունվարին տեղեկացրել էր՝ Ռուսաստանը Ադրբեջանին է փոխանցել զրահափոխադրիչների և զինամթերքի հերթական խմբաքանակը:

    Սոնա Դավթյան

    Նման թեմաներ

    scroll to top