Գլխավոր Լուրեր Ռուսաստանում 16-ամյա պատանին կացնով սպանել է ընտանիքի հինգ անդամներին և ինքնասպանությունից առաջ...

Ռուսաստանում 16-ամյա պատանին կացնով սպանել է ընտանիքի հինգ անդամներին և ինքնասպանությունից առաջ գրություն թողել

0
0

Ռուսաստանի Ուլյանովսկի մարզի գյուղերից մեկում օգոստոսի 18-ի առավոտյան հայտնաբերվել են 66-ամյա տղամարդու, 69 և 42-ամյա կանանց, ինչպես նաև երկու 4-ամյա երեխաների մարմինները՝ բռնի մահվան նշաններով:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, ավելի ուշ բջջային կապի աշտարակի մոտակայքում իրավապահները գտել են զոհվածների բարեկամի՝ 16-ամյա պատանու մարմինը: Տարածաշրջանային դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ պատանին մահվանից առաջ գրություն է թողել:

Տղան գրությամբ հայտնում էր, որ որոշել է հեռանալ կյանքից և իր հետ տանել մտերիմներին, որպեսզի նրանք չտանջվեն:

Աղբյուրի տվյալներով՝ ընտանիքը բարեկեցիկ էր ապրում, պատանին բազմիցս մասնակցել է օլիմպիադաների և գերազանց է սովորել:

Վարկածներից մեկի համաձայն՝ տղան կացնով սպանել է ընտանիքի անդամներին, որից հետո ինքնասպան է եղել: Տարածաշրջանային դատախազության ներկայացուցչի խոսքով՝ նա, հավանաբար, շիզոֆրենիայով էր տառապում: