Շաբաթ , 17 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ռուսաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 13 հազարով

    Ռուսաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 13 հազարով

    Ռուսաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 13 հազարով
    Հուլիս 23, 2019 21:44 Լուրեր, Տնտեսական A+ / A-

    Ռուսաստանի Վիճակագրական ծառայությունը հրապարակել է միգրացիայի վերաբերյալ պաշտոնական տվյալներ, համաձայն որոնց` 2019թ-ի հունիսի 1-ի դրությամբ` Ռուսաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է 13 հազարով՝ կազմելով 491.7 հազար։

    ԱՊՀ երկրներից ժամանած ՌԴ-ում բնակվող

    օտարերկրյա քաղաքացիների թիվը, մարդ

    Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի բնակչության միգրացիոն հավելաճը 2019 թվականի հունվար-ապրիլին կտրուկ ավելացել է ՝հասնելով 115.5 հազարի։

    Նշված տվյալների համաձայն՝ 2019թ-ի հունվար-մայիսին Հայաստանից Ռուսաստան է մեկնել 31.2 հազար մարդ, իսկ հակառակ ուղղությամբ՝շուրջ 15 հազար: Նույն ժամանակահատվածում ՀՀ-ից ՌԴ մեկնածների և հետ վերադարձածների տարբերությունը, այսինքն՝միգրացիոն սալդոն կազմել է 16.1 հազար մարդ։

    2019թ. հունվար-մայիսին ԱՊՀ երկրներից եղել է միգրացիոն հոսքերի աճ, որոնք հիմնականում ապահովել են Ղազախստանը, Ուկրաինան, Տաջիկստանը և Հայաստանը, իսկ Մոլդովայից և Բելառուսից նկատվել է կտրուկ անկում։

    Կտրուկ աճի պատճառներից կարող է լինել ինչպես այն, որ 2018 թվականին գրանցվել է բնակչության աճի ամենացածր տեմպերից մեկը, այնպես էլ ցուցանիշի կտրուկ փոփոխությունը կարող է պայմանավորված լինել ընթացիկ տարվա ընթացքում կատարված միգրացիայի գրանցման մեթոդաբանական փոփոխություններով։


    Նման թեմաներ

    scroll to top