Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Ռուսաստանում կարող է հայտնվել «Լևոն Հայրապետյանի» նոր գործ՝ ի դեմս Խուդոյանի

    Ռուսաստանում կարող է հայտնվել «Լևոն Հայրապետյանի» նոր գործ՝ ի դեմս Խուդոյանի

    Ռուսաստանում կարող է հայտնվել «Լևոն Հայրապետյանի» նոր գործ՝ ի դեմս Խուդոյանի
    Հունիս 24, 2019 12:30 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Անցյալ շաբաթ Մոսկվայում ձերբակալվել է հաջողակ  գործարար, նախկին ծխախոտի  մագնատ, ներկայումս Optima Development ընկերության սեփականատեր Ալբերտ Խուդոյանը:

    Նրա նկատմամբ Տվերի դատարանը մինչ օգոստոսի 14-ը տնային կալանք է սահմանել: Խուդոյանը մեղադրվում  է Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածով՝ «առանձնապես խոշոր չափերի խարդախության» մեջ:

    Ձեռնարկատիրոջը մեղադրում են մի ընկերությունից երեք հողատարածք գողանալու՝ այդպիսով 2 մլրդ ռուբլու վնաս պատճառելու համար: Նրան սպառնում է առավելագույնը տասը տարվա ազատազրկում:

    Ալբերտ Խուդոյանն իր մեղքը չի ընդունում, իսկ նրա պաշտպանության կարծիքով՝ քրեական հետապնդումը «պատվիրված» է:

    «Քրեական գործը հարուցվել է բացառապես որպես ձեռնարկատիրոջ ակտիվների բռնազավթման գործիք: Նման գործողությունների հիմնական նպատակը գործարարի վրա ճնշում գործադրելն է, որպեսզի նա իր համար տնտեսական տեսանկյունից ոչ շահեկան որոշումներ կայացնի և փոխանցի բիզնեսը»,- հայտարարել է Խուդոյանի փաստաբան Ալեքսանդր Կարաբանովը:

    Փաստաբանի խոսքով՝ գործը «սարքվել» է՝ ՌԴ Պետդումայի «Արդարացի Ռուսաստան» խմբակցության նախկին պատգամավոր Իլդար Սամիևի և գործարար Սերգեյ Գովյադինի շահերից ելնելով:

    Հատկանշական է, որ դատարանում հանգուցյալ գործարար Լևոն Հայրապետյանի շահերը պաշտպանած փաստաբան Ռուբեն Մարգարյանը զուգահեռներ է անցկացրել իր նախկին պաշտպանյալ Հայրապետյանի և Խուդոյանի գործերի միջև:

    «Օրերս առիթ եղավ հիշելու Լևոն Հայրապետյանին: Գործընկեր փաստաբանս հիմնավոր բողոքում էր այն մասին, որ Խուդոյանի դեմ քրեական գործը հարուցվել է հետախուզման մեջ գտնվող անձի բողոքի հիման վրա: Դա ինձ բացարձակապես չզարմացրեց: Իմ պաշտպանյալ Լևոն Հայրապետյանին դատապարտեցին մի գործով, որում տուժողը սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված սենատոր Իզմեստևն էր»,- rusarminfo.ru-ի հետ զրույցում ասել է Մարգարյանը:


    scroll to top