Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ռուստամ Բադասյանը հերքում է. հայրական տանը չի բնակվում

    Ռուստամ Բադասյանը հերքում է. հայրական տանը չի բնակվում

    Ռուստամ Բադասյանը հերքում է. հայրական տանը չի բնակվում
    Հուլիս 17, 2019 10:23 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ արդարադատության նախարարությունը հերքել է մամուլի այսօրվա հրապարակումն այն մասին, թե արդարադատության նախարար նշանակվելուց հետո Ռուստամ Բադասյանն իր տանից տեղափոխվել է հայրական տուն։

    «Ռուստամ Բադասյանը 2017 թվականից հայրական տանը չի բնակվում

    Մամուլում այսօր կրկին ապատեղեկատվություն է տարածվել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վերաբերյալ, որում նշվում է, թե «նախարար նշանակվելուց հետո իր տանից տեղափոխվել է հայրական տուն»:

    Տեղեկացնում ենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը 2017 թվականի հոկտեմբերի մեկից (ամուսնությունից հետո) հայրական տանը չի բնակվում. ապրում է երկսենյականոց բնակարանում»,– ասվում է հայտարարությունում:

     


    Նման թեմաներ

    scroll to top