Չորեքշաբթի , 18 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    30°
    Home » Լուրեր » Ռուստամյանը չի հավատում, որ Սարգսյանի վարկանիշն աճել է, Կարապետյանինը՝ նվազել (տեսանյութ)

    Ռուստամյանը չի հավատում, որ Սարգսյանի վարկանիշն աճել է, Կարապետյանինը՝ նվազել (տեսանյութ)

    Դեկտեմբեր 7, 2017 14:44 Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

    «Ես միշտ թերահավատությամբ եմ ընդհանրապես վերաբերվել ցանկացած հարցման, որովհետեւ, դժբախտաբար, պրակտիկան ցույց է տալիս, որ այդ հարցումները շատ հաճախ հակառակ արդյունքն են ցույց տալիս, երբ որ ընտրությունների ժամանակ են անցկացվում, դրա համար ես լուրջ հետեւություններ չեմ անում այդ հարցումներից»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով Gallup International Association-ի իրականացրած հետազոտության արդյունքների հրապարակմանը: Նշենք, որ ըստ Gallup-ի` Սերժ Սարգսյանի վարկանիշն աճել է, իսկ Կարեն Կարապետյանինը՝ նվազել:

    «Համեմատած վարչապետի գործելաոճի գնահատման այն բարձր ցուցանիշի հետ, որ գրանցվել էր մեկ տարի առաջ՝ 85,1 տոկոս, հիմա դրական գնահատականը դարձել է 57 տոկոս: Այսինքն՝ 28 տոկոսի անկում կա: Բայց, միևնույն է, փաստենք, որ անգամ այս պարագայում վարչապետի վարկանիշը մյուս պաշտոնյաներից դեռ բարձր է»,- ասել է Gallup International Association-ի` Հայաստանում լիիրավ անդամ «ԷմՓիԶի» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը: Նա տեղեկացրել է, որ հարցումն իրականացվել է նոյեմբերի 11-22-ը ամբողջ ՀՀ-ում՝ ներկայացուցչական ընտրանքով, մասնակցել է 1108 հոգի:

    Araratnews.am-ի դիտարկմանը, թե հնարավո՞ր է Սերժ Սարգսյանն է պատվիրել այս հարցումները, Ռուստամյանն ասաց` ոչ:  ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց, թե չի ընդունում, որ վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշը ընկել է:

    Փայլակ Ֆահրադյան

    Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

    scroll to top