Գլխավոր Լուրեր Ռյա-Թազա գյուղի մոտ մեքենան բախվել է ժայռաբեկորներին

Ռյա-Թազա գյուղի մոտ մեքենան բախվել է ժայռաբեկորներին

2
0

Այսօր՝ մարտի 31-ին, ժամը  08:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա-Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում է ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes ML» մակնիշի (վարորդ՝ Ա.Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ժայռաբեկորներին. ուղևոր Ե.Ս.-ն (ծնված 1992 թ.) տեղափոխվել է Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: