Գլխավոր Լուրեր S-400-ների հարցով Մոսկվան պատրաստ է Թուրքիայի հետ նոր պայմանավորվածության

S-400-ների հարցով Մոսկվան պատրաստ է Թուրքիայի հետ նոր պայմանավորվածության

1
0

Պաշտոնական Մոսկվան հայտարարություն է տարածել, որ Թուրքիայի հետ S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հարցում պատրաստ է նոր պայմանավորվածության:

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի S-400 ՀՕՊ համակարգերի մասին հայտարարությանը.

«Ռուսաստանն ունի անհրաժեշտ տեխնիկական միջոցներ: Ռուսաստանն առիթ է փնտրում, որպեսզի զարգացնի համագործակցությունը  Թուրքիայի հետ»:

Պեսկովը, անդրադառնալով Չավուշօղլուի այն հայտարարությանը, որ Թուրքիան հնարավոր է երկրորդ անգամ համաձայնություն ձեռք բերի S-400-ների գնման շուրջ, նշել է, որ դա նորմալ պրակտիկա է:

Պեսկովի խոսքով` Ռուսաստանը մի շարք երկրների հետ ունի ռազմատեխնիկական համագործակցության երկկողմ կարևոր ձևաչափ:

«Նման համագործակցությունը կյանքի կոչելու պարագայում երկկողմ հարաբերությունները կհասնեն բարձր մակարդակի: Սա Թուրքիային նույնպես վերաբերում է»,-ասել է Պուտինի մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր. «Եթե ԱՄՆ-ն չվաճառի Պատրիոտ համակարգերը, ապա վաղը մենք կարող ենք գնել S-400-ների երկրորդ խմբաքանակը: Կարող ենք մեկ այլ ՀՕՊ համակարգ էլ գնել»:

Չավուշօղլուն նաև նշել էր, որ Թուրքիային անհրաժեշտ է ոչ թե մեկ  S-400, այլև ավելի շատ:

 

Աղբյուր` ermenihaber.am