Շաբաթ , 16 Փետրվար 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Սա երբեք նախադեպ չի կարող դառնալ. Անդրանիկ Քոչարյանը զինծառայողի մահվան դեպքը չհրապարակելու մասին

    Սա երբեք նախադեպ չի կարող դառնալ. Անդրանիկ Քոչարյանը զինծառայողի մահվան դեպքը չհրապարակելու մասին

    Սա երբեք նախադեպ չի կարող դառնալ. Անդրանիկ Քոչարյանը զինծառայողի մահվան դեպքը չհրապարակելու մասին
    Փետրվար 11, 2019 16:46 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն ուսումնասիրելու է ամանորի գիշերը զինված ուժերում պայմանագրային զինծառայողի մահվան դեպքը չհրապարակելու հանգամանքները, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

    Պատգամավորը նշեց, որ նախկինում մեր պաշտպանական գերատեսչությունը տեղյակ պահում էր կորուստների մասին՝ լինի դժբախտ դեպք թե նշանառու կրակոցի հետևանք․ «Եթե այստեղ ինչ-որ մեկը թերացել է, հանձնաժողովը հետամուտ կլինի դրա բացահայտմանը, եթե դրա անհրաժեշտությունը լինի, բայց կարծում եմ՝ պաշտպանության նախարարությունն ինքն էլ կլուծի։ Այստեղ արտառոց ինչ-որ բան չկար թաքցնելու։ Բացատրություն գուցե տրվել է, բայց եթե չի տրվել, անպայման հանձնաժողովում մենք դա կուսումնասիրենք»։

    Դիտարկմանը՝ սա կարո՞ղ է վատ նախադեպ դառնալ, Քոչարյանը շեշտեց․ «Սա երբեք նախադեպ չի կարող դառնալ։ Եթե նման բան է եղել, ուրեմն պետք է հասկանանք պատճառները, իսկ որ նախադեպ չդառնա, ապա հանձնաժողովն ինչի՞ համար է»։

    Քոչարյանի խոսքով՝ զինվորի մահը դեռևս չի նշանակում, որ Փաշինյան-Ալիև ձեռք բերված պայմանավորվածությունը խախտվել է՝ պնդելով, որ եթե պայմանավորվածությունը խախտված լիներ, ապա առաջնագծում լարված կլիներ։ «Կան իհարկե հայտարարություններ, որոնք մտահոգիչ են»,- եզրափակեց հանձնաժողովի նախագահը։

     


    Նման թեմաներ

    scroll to top