Գլխավոր Լուրեր Սա իմ կյանքի ամենաբարդ որոշումն էր. Ազար

Սա իմ կյանքի ամենաբարդ որոշումն էր. Ազար

10
0

Լոնդոնի «Չելսի»-ից Մադրիդի «Ռեալ»-ի ճամբար տեղափոխված Էդեն Ազարը մեկնաբանել է իր որոշումը: 28-ամյա բելգիացի կիսապաշտպանը խոստովանել է, որ մանկուց էր երազում հագնել արքայական ակումբի մարզահագուստը: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը:

«Փորձում էի այնպես անել, որ լոնդոնյան թիմի վրա որևէ ազդեցություն չթողնեն իմ տեղափոխության վերաբերյալ տարատեսակ լուրերը: Հիմա երկու ակումբներն ընդհանուր հայտարարի են եկել: Բոլորդ էլ հասկանում եք, որ իմ կյանքում նոր էջ է սկսվում: Ձեզանից յուրաքանչյուրն այդպես կվարվեր, եթե հնարավորություն ունենար իրականացնել իր մանկության երազանքը:

«Չելսի»-ից հեռանալն իմ կարիերայի և կյանքի ամենաբարդ որոշումն էր: Հիմա ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ հաճույք եմ ստացել լոնդոնյան թիմում անցկացրածս յուրաքանչյուր վայրկյանից և չեմ մտածել թիմից հեռանալու մասին: Շնորհակալ եմ ջերմ վերաբերմունքի համար: Իրականացավ ոչ թե մեկ, այլ երազանքներիցս երկուսը` լինել «Չելսի»-ի ֆուտբոլիստ և դառնալ «Ռեալ»-ի խաղացող»,- ասել է Ազարը:

Հավելենք, որ Ազարն «արիստոկրատների» կազմում հանդես էր գալիս 2012 թվականից: Այս տարիների ընթացքում նա թիմի կազմում մասնակցել է 352 հանդիպման` դառնալով 110 գոլի և 92 գոլային փոխանցման հեղինակ: «Ռեալ»-ի հետ Ազարի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Ֆուտբոլիստի ներկայացման արարողությունը կկայանա հունիսի 13-ին` Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: