Չորեքշաբթի , 26 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    14°
    Home » Լուրեր » Սա մարտահրավեր է ոչ միայն ՀՀ-ին. Արա Բաբլոյանը՝ ՀԱՊԿ նիստին

    Սա մարտահրավեր է ոչ միայն ՀՀ-ին. Արա Բաբլոյանը՝ ՀԱՊԿ նիստին

    Հոկտեմբեր 13, 2017 14:09 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    img_8536.thumb

    ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 13-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստին:

    Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

    Արա Բաբլոյանը նիստում հանդես է եկել հայտարարությամբ։ «Խիստ ցավում եմ, որ ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի աշխատանքին առաջին մասնակցությանս նախորդեց ադրբեջանական հերթական ցինիկ արարքը, որը կատարել է այդ երկիրը Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանում: Այն օրերին, երբ Հայաստանում անցկացվում էին ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները, ադրբեջանական կողմից արձակված գնդակից սպանվել է Հայաստանի զինված ուժերի 19-ամյա զինծառայող»,- նշել է Արա Բաբլոյանը:

    Ըստ ՀՀ ԱԺ նախագահի՝ տվյալ իրավիճակում սա մարտահրավեր է ոչ միայն Հայաստանին:

    Նման թեմաներ

    scroll to top