Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Սա միայն զակազ է․ Վարդան Ղուկասյանը՝ իր եղբորորդուն դանակահարելու մասին

    Սա միայն զակազ է․ Վարդան Ղուկասյանը՝ իր եղբորորդուն դանակահարելու մասին

    Սա միայն զակազ է․ Վարդան Ղուկասյանը՝ իր եղբորորդուն դանակահարելու մասին
    Մայիս 21, 2019 12:40 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մայիսի 19-ին «Արթիկ» ՔԿՀ-ում միջադեպ է տեղի ունեցել երկու դատապարտյալների միջև։ Շեկո մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Ղուկասյանին, հարազատների խոսքով, կալանավայրում փորձել են դանակահարել։ Վահե Ղուկասյանը Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի եղբորորդին է։

    Araratnews.am-ը կապ հաստատեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ՝ դեպքից որոշ մանրամասներ պարզելու։

    Ղուկասյանը նախ բողոքեց կալանավայրերում բուժօգնությունից՝ նշելով, որ իր եղբորորդուն պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվում․ «Վահեի լյարդը շատ վատ վիճակի մեջ է, փորը՝ ուռած, ոտքերը՝ ուռած։ Կալանավայրերի վարչությունը և այդ ոլորտի համակարգող կառույցները դիտավորյալ չթողեցին, որ այդ երեխան մնար հիվանդանոցում, երկու անգամ տարանք հիվանդանոց, հիվանդանոցից հետ բերեցին։ Մարդու իրավունքների ոտնահարում է սա։ Իրանք իրավունք չունեին։ Գիշերը սպեցնազով էդ դռները փակվում են, բայց դռները բաց են թողել, ու էդ այլանդակը մտել է կամեռ ու փորձել սպանել մեր երեխուն։ Մեր Վահե Ղուկասյանը մշտական դրան տեր է եղել, ոչ թե մենակ իրան, այլ սաղին է տեր եղել, հացով-ջրով, սիգարետով, միշտ դրան ամեն ինչ տվել է, իրար հետ կոնֆլիկտ էլ չեն ունեցել»։

    Հարցին, եթե կոնֆլիկտ չի եղել, ինչո՞ւ է տվյալ անձը փորձել դանակահարել իր եղբորորդուն․ «Ուրեմն պատվիրված է։ Նման հարցերը լուծվում են միայն հանցագործների միջոցով, որովհետև իրար հետ ո՛չ կոնֆլիկտ են ունեցել, ո՛չ մի խնդիր չեն ունեցել, բայց մարդը մտել, ուզում է սպանի, պատկերացրեք՝ ո՞նց կարա տենց բան լինի»,- ասաց նա։

    Ղուկասյանը իր եղբորորդու դեմ առաջադրված մեղադրանքն այսպես նկարագրեց․ «Իրեն խփել են, ինքն էլ ուրիշին է խփել, բայց 23 տարեկան հասակում ինստիտուտ սովորող երեխա։ 17 տարի փաթաթեցին վզին ու ուղարկեցին գաղութ»։

    Ղուկասյանը այդ գիշերը տեղի ունեցածից մի փոքր մանրամասներ էլ հաղորդեց․  «Դանակը դոշից խփված էր։ Եթե դանակը չծռեր, հասկանում եք ինչ կլներ։ Վզին է գցել դանակը, էս երեխեն մի կերպ պաշտպանվել է, կողքի կամեռներից եկել, վազել օգնել են»։

    Ղուկասյանը կրկին պնդեց՝ սա միայն զակազ է։

    Իսկ անուններ կհնչեցնի՞․ «Մենք անուններ չենք տալիս։ Ոնց որ 2007 թվին մեզ եկան խփեցին գցեցին հանցագործ աշխարհի վրա, ու չբացահայտվեց մինչև էսօր։ Էնքան տենց բաներ են անում մեր գլխին, մեզի սարքել են գող-ավազակ, բայց գողն էլ են իրանք, ավազակն էլ են իրանք, մարդասպանն էլ են իրանք»։

    Հիշեցնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2014 թ. հուլիսի 22-ին Արտյոմ Կարապետյանի (Շեկո) սպանության մեջ մեղադրվող՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին, մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը) և դատապարտել 17 տարվա ազատազրկման։


    Նման թեմաներ

    scroll to top