Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Սա խայտառակություն է, սա հեղաշրջում է, սա բռնատիրություն է. բողոքի ալիք Թուրքիայում

    Սա խայտառակություն է, սա հեղաշրջում է, սա բռնատիրություն է. բողոքի ալիք Թուրքիայում

    Սա խայտառակություն է, սա հեղաշրջում է, սա բռնատիրություն է. բողոքի ալիք Թուրքիայում
    Մայիս 7, 2019 23:33 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղարկումը բուռն քննադատությունների ալիք է բարձրացրել երկրում։

    Ինչպես հայտնում է ermenihaber.am-ը, միջանկյալ հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրություններում Ստամբուլում հաղթել էր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, սակայն իշխող քաղաքական ուժը ոչ մի կերպ չկարողացավ համակերպվել այդ պարտության հետ։

    ԺՀԿ-ական պատգամավոր Գամզե Թաշչըերը ընտրության արդյունքների չեղարկման առթիվ հետևյալ գրառումն է արել․ «Այս խայտառակությունը պատմության մեջ կմնա որպես ԿՀԸ-ի կողմից կատարված հեղաշրջում»։

    Թուրքիայի Սահմանադրական դատարանի նախկին զեկուցող Օսման Ջանը ԿԸՀ-ի որոշման վերաբերյալ հայտարարել է․ «Ափսոս, շատ ափսոս, ԿՀԸ։ Այսօր ԿԸՀ-ն ու ընտրատուփերը գրեթե վերջին վստահելի կառույցն ու համակարգն էին։ Դրանք էլ ոչնչացան, հանուն ինչի՞»։

    Նախագահի նախկին թեկնածու ԺՀԿ-ական Մուհարրեմ Ինջեն հայտարարել է, որ ԿԸՀ-ի որոշումը ոչ մի իրավական հիմք չունի։ «Այս անգամ Էքրեմ Իմամօղլուն կհաղթի ավելի քան 60 տոկոս ձայներով, բայց պարտվողը արդեն նրա մրցակից թեկնածուները չեն լինելու»։

    ԺՀԿ փոխնախագահ և պատգամավոր Օնուրսալ Ադըգյուզելը հետևյալ գնահատականն է հնչեցրել․ «Փաստորեն թույլատրվում է իշխող կուսակցության ընտրապայքարի մեջ մտնել, բայց հաղթելն արգելվում է։ Սա բացահայտ բռնատիրություն է»։

    ԺՀԿ-ի մեկ այլ պատգամավոր Մեհմեթ Բաքարօղլուն, Twitter-ում արձագանքելով Ստամբուլում ընտրությունների արդյունքների չեղարկմանը, գրել է․ «Սա խայտառակություն է։ Սա իրավունքի սպանդ է։ Թուրքիայի ժողովրդավարությունն այսպիսով ուժգին հարված ստացավ»։

    Ընդդիմադիր քրդամետ «Ժողովրդադեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավոր Ահմեթ Շըքը գրել է. «2019թ․ մայիսի 6, Թուրքիայում կրկին հեղաշրջում եղավ»։

    «Saadet» կուսակցությունից մարտի 31-ի ընտրություններում Անթալիայի քաղաքապետի թեկնածու առաջադրված Ալի Աքթաշը ԿԸՀ-ի որոշման վերաբերյալ հետևյալ գնահատականն է հնչեցրել․ «ԿԸՀ որոշումը ժողովրդավարությանն ու ժողովրդի կամքին բացեիբաց հասցված հարված է։ Ոչ թե իրավունքի ու բանիմացության, այլ քաղաքական մերձեցման հիման վրա ընդունված այս հիմար որոշումը այն ընդունողների խայտառակությունն է լինելու»։

    Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրությունները նշանակվել են հունիսի 23-ին։


    Նման թեմաներ

    scroll to top