Կիրակի , 18 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Սաակաշվիլին իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու Ուկրաինայում. Պորոշենկո

    Սաակաշվիլին իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու Ուկրաինայում. Պորոշենկո

    Սաակաշվիլին իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու Ուկրաինայում. Պորոշենկո
    Փետրվար 13, 2018 11:41 Լուրեր, Միջազգային A+ / A-

    «Նոր ուժեր» շարժման առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի չէ և իրավունք չունի երկրում քաղաքականությամբ զբաղվելու, ուստի նրան հեռացրել են երկրից. այս մասին ավստրիական Profil հրատարակության հետ հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, հաղորդում է «24» լրատվական հեռուստաալիքը:

    «Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի չէ, նա ուկրաինացի քաղաքական գործիչ չէ, քանի որ մեր օրենսդրության համաձայն՝ նա պետք է Ուկրաինայի քաղաքացի լինի, որպեսզի կարողանա քաղաքականությամբ զբաղվել»,- ասել է Պորոշենկոն:

    Նա նաև հիշեցրել է, որ Սաակաշվիլին խախտել է Ուկրաինայի օրենքները և դատապարտված է եղել Վրաստանում:

    Նման թեմաներ

    scroll to top