Երկուշաբթի , 19 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Սաակաշվիլին քաղաքական շրջագայություն է սկսում Ուկրաինայով

    Սաակաշվիլին քաղաքական շրջագայություն է սկսում Ուկրաինայով

    Սեպտեմբեր 13, 2017 12:42 Լուրեր, Միջազգային A+ / A-

    1502330142

    Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ծրագրում է քաղաքական շրջագայություն սկսել Ուկրաինայով. շրջագայությունը կմեկնարկի Չերնովցիից: Այս մասին Ria.ru-ի հաղորդմամբ՝ ասել է «Նոր ուժերի շարժում» կուսակցության ներկայացուցիչը:

    Ավելի վաղ Սաակաշվիլին հայտնել էր, որ չորեքշաբթի լքելու է Լվովը և շրջագայելու է Ուկրաինայում՝ համախոհների հետ միավորվելու նպատակով:

    Աղբյուրի հաղորդմամբ՝ կուսակցության անդամը չի նշել, թե այժմ որտեղ է գտնվում Սաակաշվիլին:

    Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Վրաստանի նախկին նախագահն իր կողմնակիցների հետ հատել էր Ուկրաինայի սահմանը:

    Ավելի վաղ հաղորդել էինք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Մարկիյան Գալաբալան ներկայացել էր Ուկրաինայի միգրացիոն ծառայություն՝ իր պաշտպանյալին որպես լրացուցիչ պաշտպանության կարիք ունեցող անձի ճանաչելու պահանջով:

    Նման թեմաներ

    scroll to top