Կիրակի , 16 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Սաակաշվիլու կինը կարող է քաղաքապետ դառնալ

    Սաակաշվիլու կինը կարող է քաղաքապետ դառնալ

    Սաակաշվիլու կինը կարող է քաղաքապետ դառնալ
    Մայիս 20, 2019 11:57 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կինը` Սանդրա Ռուլոֆսը, կարող է դառնալ Զուգդիդի շրջանում քաղաքապետի թեկնածու նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից. հայտնում է Спутник-Грузия-ն:

    Կուսակցությունում դեռ այդ տեղեկությունը չեն հաստատում` նշելով, որ խորհրդատվություններ են ընթանում:

    Նշենք, որ ֆեյսբուքյան տեսաուղերձի միջոցով երկրի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին կոչ էր արել իր կողմնակիցներին տապալել քաղաքապետերի ընտրություններն ու գործող իշխանություններին։

    Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր հերթին մտահոգություն է հայտնել երկրի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլու ուղերձի պատճառով, որով նա կոչ էր անում իր ստեղծած «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամներին գրոհել կիրակնօրյա ընտրությունները:


    Նման թեմաներ

    scroll to top