Ուրբաթ , 24 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Սաակաշվիլին կրկին պատրաստվում է մեկնել Ուկրաինա

    Սաակաշվիլին կրկին պատրաստվում է մեկնել Ուկրաինա

    Սաակաշվիլին կրկին պատրաստվում է մեկնել Ուկրաինա
    Ապրիլ 22, 2019 11:10 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ պատրաստվում է հասնել Ուկրաինա մուտքի արգելքի վերացման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտնել է «Նաշ» հեռուստաալիքի եթերում:

    Սաակաշվիլիի խոսքով՝ ինքն արդեն իր իրավաբանի միջոցով այդ խնդրանքով դիմել է Ուկրաինայի անվտանգության ծառայությանը: Նա մուտքի արգելքը համարել է անօրինական եւ նշել, որ ցանկանում է ժամանել, մասնավորապես, դատարանում իրեն պաշտպանելու համար: «Ես ցանկանում եմ լինել մեծ բարեփոխման մի մասը՝ որպես Ուկրաինայի սովորական քաղաքացի»,- ասել է Սաակաշվիլին: Նա կարծիք է հայտնել, որ ուկրաինացի ժողովուրդը ճիշտ ընտրություն կատարեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, եւ հույս է հայտնել, որ այժմ Ուկրաինայում կյանքը կբարեշրջվի: Սահակաշվիլին ասել է, թե «Պորոշենկոն խելացի գտնվեց՝ ընդունելով պարտությունը», սակայն, նրա խոսքով՝«սկզբունքորեն կարեւոր է նրան չթողնել քաղաքականության մեջ»:

     


    Նման թեմաներ

    scroll to top