Գլխավոր Լուրեր Սահմանափակվելու է խաղատների գովազդն ու ժամանակը. պատգամավոր

Սահմանափակվելու է խաղատների գովազդն ու ժամանակը. պատգամավոր

1
0

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այսօր խորհրդարանում՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում,  խոսեց  խաղատների գովազդի մասին:

Նրա խոսքով՝ սահմանափակելու են ոչ միայն խաղատների մասին գովազդի ժամանակը՝ ժամը 22.00-ից 07.00-ը, այլեւ տեղն ու բովանդակությունը։

Ինչ վերաբերում է առցանց գովազդին, ապա դրա բաներները լրատվական կայքերում չպետք է գերազանցեն մակերեսի 20 տոկոսը:

Հակոբյանը համոզված է՝ խաղատնում խաղալը չի կարելի ներկայացնել նաեւ որպես ինքնահաստատման միջոց։