Հինգշաբթի , 19 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.00   Վաճառք` 483.50   ՀՀ ԿԲ` 481.50   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 565.52   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.88   
  •  GBP   Առք` 625.00   Վաճառք` 644.00   ՀՀ ԿԲ` 633.85   
  •  RUB   Առք` 8.33   Վաճառք` 8.52   ՀՀ ԿԲ` 8.39   
  •  GEL   Առք` 183.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.92   
outputra5huxgif
Sunny
Home » Լուրեր » Սահմանին կատարվող աշխատանքների շնորհիվ այլևս զոհ չենք ունենա (տեսանյութ)

Սահմանին կատարվող աշխատանքների շնորհիվ այլևս զոհ չենք ունենա (տեսանյութ)

Սեպտեմբեր 12, 2017 14:48 Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

Բոլոր այն հանդիպումները, որոնք տեղի են ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև` նախագահների, արտգործնախարարների թե հոգևոր առաջնորդների մակարդակով, ես դրական եմ համարում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը` անդրադառնալով վերջերս տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների ռուսաստանայն հանդիպմանը:

«Հոգևոր առաջնորդները, իհարկե, ռազմաքաղաքական որևէ խնդիր չեն լուծում, նրանք ամենաշատը կարող են հանդես գալ առաջարկություններով, կոչերով, ինչն էլ արվեց: Վեհափառ հայրապետի ելույթները, դիրքորոշումը բավականին հստակ էին, պետք է ասեմ, որ շատ տարողունակ էին, և իրենց մեջ պարունակում էին բոլոր հարցադրումները, որոնք մենք բոլոր մակարդակներում բարձրացնում ենք: Այդ առումով որևէ հանդիպում չի կարելի բնութագրել բացասական երանգով: Կլինի նաև արտգործնախարարների հանդիպում, որը նույնպես անչափ կարևոր է, և դրական եմ համարում: Այդ համատեքստում եթե կարող են հանդիպում կազմակերպել Սերժ Սարգսյանի և Ալիևի միջև, ապա կարծում եմ, մենք այդ բոլոր հանդիպումներին պետք է շատ դրական վերաբերվենք»,- նշեց Իսագուլյանը:

Araratnews.am-ի հարցին` եթե  նշված հանդիպումները դրական են, ապա վերջին շրջանում կոնկրետ ի՞նչ տեսանելի արդյունքներ են եղել բանակցային գործընթացում, նա պատասխանեց. «Ես տեսանելի առաջընթաց չեմ էլ ցանկանում, որովհետև ինձ համար շատ ավելի կարևոր է, թե տեսանելի ի՛նչ է տեղի ունենում Արցախի Հանրապետությունում, իսկ դա ես տեսնում եմ: Ես տեսնում եմ, որ այնտեղ տեղի են ունենում բանակցություններ, որոնք հիմնականում Ադրբեջանի մեղքով արդյունք չեն տալիս, իսկ Արցախում այդ ընթացքում կառուցվում են նոր դպրոցներ, նոր տներ, հիվանդանոցներ… Ինձ համար կարևորը դա է»:

Մեր դիտարկմանը, չնայած Արցախում գրանցված տնտեսական աճին և նոր կառուցվող տներին, դեռ շարունակվում է լարվածությունը շփման գծում, և մենք դեռ վերջերս զոհ ենք ունեցել, բանախոսը նշեց. «Կարևոր է, որ յուրաքանչյուրս իմանանք մեկ բան. սահմանի դեպքերի բացառման առումով բավականին լուրջ աշխատանք է հիմա տարվում: Եվ հիմա այն աշխատանքները, որ տարվում են առաջնագծում, վաղը բերելու են նրան, որ մենք այդ առումով թշնամու դիվերսիաների դեպքում որևէ զոհ չենք ունենա»:

Ավելին` տեսանյութում:

Էմմա Հովսեփյան

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top