Հինգշաբթի , 19 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.00   Վաճառք` 483.50   ՀՀ ԿԲ` 481.50   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 565.52   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 497.00   ՀՀ ԿԲ` 490.88   
  •  GBP   Առք` 622.00   Վաճառք` 641.00   ՀՀ ԿԲ` 633.85   
  •  RUB   Առք` 8.30   Վաճառք` 8.50   ՀՀ ԿԲ` 8.39   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.92   
outputra5huxgif
Sunny
16°
Home » Լուրեր » Սահմանվել են առարկայական մրցույթների և օլիմպիադաների նոր չափորոշիչներ

Սահմանվել են առարկայական մրցույթների և օլիմպիադաների նոր չափորոշիչներ

Սեպտեմբեր 13, 2017 16:23 Լուրեր, Հասարակություն A+ / A-

DSC_0782

Կառավարության վաղվա նիստում կքննարկվի  «Հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթներին, մրցաշարերին, օլիմպիադաներին ներկայացվող չափորոշիչները սահմանելու մասին» որոշման նախագիծը:

Համաձայն նախագծի` կառավարությունը որոշում է սահմանել` հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առար­կա­յա­կան մրցույթներին, մրցաշարերին, օլիմպիադաներին ներկայացվող չափորոշիչ­ները: Որոշումն ուժի մեջ է կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից:

Կրթական բնույթի առար­կա­յա­կան մրցույթներին, մրցաշարերին, օլիմպիադաներին ներկայացվող չափորոշիչ­ները հետևյալն են`

  1. Հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթները, մրցաշարերը, օլիմպիադաները հանրակրթական ուսումնական հաստա­տու­թյան սովորողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների բացահայտմանը, գնահատմանն ու զարգացմանն ուղղված, տարբեր բովանդակությամբ, մեկ կամ մի քանի փուլով կազմակերպվող միջոցառումներ են:
  2. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված՝ ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության կիրա­ռու­թյան նպատակով հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առար­կա­յա­կան մրցույթ­ները, մրցաշարերը, օլիմպիադաները պետք է բավարարեն հետևյալ չափո­րո­շիչ­ներին`

1)    վերջին 3 տարվա ընթացքում հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների առնվազն 10000 և ավելի սովորողների մասնակցու­թյուն` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքից և,

2)    հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթ­ների, մրցաշարերի, օլիմպիադաների ծրագրային բովանդակության` Հայաստանի Հան­­րապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշմամբ հաստատ­ված` հանրակրթության պետա­կան չափորոշիչին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրա­մանով հաստատված` առարկայական չափորո­շիչ­նե­րին համապատասխանություն և,

3)    անհրաժեշտ ուսումնաօժանդակ նյութերով, խրախուսման միջոցներով ապահո­վում:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top