Գլխավոր Լուրեր Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Թումո

Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Թումո

6
0

Այսօր Թումո Երևան է այցելել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Թումոյի հաղորդակցման բաժնից հայտնում են, որ նախագահը` Վրաստանի պետական պատվիրակության և ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ շրջեց կենտրոնով և ծանոթացավ Թումոյի կրթական ծրագրին։

Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը տիկին Նախագահին ներկայացրեց ընթացիկ նախագծերը` Թումո ստուդիաները, Թումո-ԵՄ կոնվերգենցիոն կենտրոնը, և կենտրոնի միջազգային ընդլայնման ընթացքը: Տիկին Զուրաբիշվիլին նաև ծանոթացավ դասընթացների և աշխատարանների ընթացքին, լսեց Թումոյի Թմբաթայի կատարումները։ «Վրաստանի մեր նոր տեխնոպարկում ստարտափների էկոհամակարգ ունենք, և Թումոյի նման նախագիծը հիանալի լրացում կարող է հանդիսանալ»,- նշեց նա: