Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Սամսունգ ապրանքանիշի սմարթֆոնը առաջ է անցել այֆոնից

    Սամսունգ ապրանքանիշի սմարթֆոնը առաջ է անցել այֆոնից

    Սամսունգ ապրանքանիշի սմարթֆոնը առաջ է անցել այֆոնից
    Դեկտեմբեր 6, 2018 14:09 Լուրեր, Միջազգային A+ / A-

    «Ռոսկաչեստվո»-ն եւ ICRT սպառողական փորձարկումների եւ ապրանքների որակի հետազոտությունների կազմակերպությունների միջազգային ասոցիացիայի (International Consumer Research & Testing) փորձագետները ներկայացրել են 2018 թվականի լավագույն սմարթֆոնների վարկանիշը։

    Երևան Տոնավաճառ

    «Սարքերը ստուգվել են 229 չափանիշներով, այդ թվում` պրոցեսորը, դիսփլեյի եւ տեսախցիկի որակը, լիցքավորման արագությունը, ամրությունը եւ այլն»,- նշել են գերատեսչությունում։

    Առաջին հորիզոնականում է  Samsung Galaxy Note 9-ը, դրան հաջորդում է iPhone XS Max-ը, առաջատարների եռյակը եզրափակում է iPhone XS-ը։

    Լավագույն տասնյակի մեջ են հայտնվել՝ Samsung Galaxy S9, Samsung Galaxy S9+, Samsung Galaxy S8, Huawei Mate 20 Pro, iPhone XR, Samsung Galaxy S8+ սմարթֆոնները։ 10-րդ հորիզոնականը կիսում են Huawei P20 Pro-ն и iPhone 8 Plus-ը։

    Փորձարկվել է բջջային հեռախոսների 415 տեսակ, որոնցից 106-ը վաճառքից դուրս են եկել։


    Նման թեմաներ

    scroll to top