Գլխավոր Իրավական Սամվել Ալեքսանյանը հարցաքննվել է

Սամվել Ալեքսանյանը հարցաքննվել է

9
0

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեում:

Նա հարցաքննվել է իր կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանին առեւանգելու ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:

Այս տեղեկատվությունը Irakanum.am- ի հետ զրույցում հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Նշենք, որ Սամվել Ալեքսանյանը վկայի կարգավիճակ ունի: Այս գործով ավելի վաղ հարցաքննվել էր նաեւ Համլետ Ղուշչյանը:

Մեկ ամիս առաջ առեւանգման մասին հայտարարել էր Ղուշչյանն՝ ասելով, թե «ժամանակին «Լուսաստղ» օղու անունը եթերում տալուց հետո ինձ առեւանգել են, Ալեքսանյանն իմ ճակատին ատրճանակ էր պահել»։ Նրա այս հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 131 եւ 34-131 հոդվածների հիման վրա (առեւանգում եւ առեւանգման փորձ):