Երկուշաբթի , 24 Հուլիս 2017

  •  USD   Առք` 477.00   Վաճառք` 480.50   ՀՀ ԿԲ` 478.82   
  •  EUR   Առք` 554.00   Վաճառք` 562.00   ՀՀ ԿԲ` 557.59   
  •  CHF   Առք` 492.00   Վաճառք` 510.00   ՀՀ ԿԲ` 504.13   
  •  GBP   Առք` 613.00   Վաճառք` 631.00   ՀՀ ԿԲ` 622.85   
  •  RUB   Առք` 7.90   Վաճառք` 8.14   ՀՀ ԿԲ` 8.14   
  •  GEL   Առք` 188.00   Վաճառք` 208.00   ՀՀ ԿԲ` 199.97   
outputra5huxgif
Partly Cloudy
30°
Home » Լուրեր » Սամվել Բաբայանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց միջնորդությունը

Սամվել Բաբայանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց միջնորդությունը

Ապրիլ 21, 2017 12:43 Լուրեր, Հասարակություն A+ / A-

1456BC63-E508-4406-A7DD-BE810F9422E7_w1023_r1_s

Վերաքննիչ դատարանը մերժեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու և նրան ազատ արձակելու միջնորդությունը: «Արմենպրես»-­ի հաղորդմամբ` ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կշարունակի մնալ անազատության մեջ: Որոշումը հրապարակվեց ապրիլի 21-ի առավոտյան: Նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանի այս որոշումը բողոքարկելու են: «Առաջիկայում դատարանի որոշումը գրավոր տեսքով կստանամ, պատճառաբանական մասը կուսումնասիրեմ, որից հետո նոր կարծիք կկազմեմ: Սպասելի որոշում էր: Պետք է պատրաստվեմ բողոքարկել վճռաբեկ դատարանում: Եթե վճռաբեկ դատարանն էլ մերժի, կդիմեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,-­ ասաց Բաբայանի փաստաբանը: Սամվել Բաբայանը որոշման հրապարակմանը ներկա չի եղել:

Բաբայանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի և 235.1 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով՝ ապօրինի կերպով ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, մաքսանենգությունը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Նրա նկատմամբ երկամսյա կալանքը խափանման միջոց է սահմանվել մարտի 24­-ին:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top