Գլխավոր Արցախ Սամվել Բաբայանի միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի. «Ազատ Հայրենիք»

Սամվել Բաբայանի միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի. «Ազատ Հայրենիք»

2
0

«Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ  Վահրամ Պողոսյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Ինչպես արդեն տեղեկացրել եմ, այսօր «Ազատ Հայրենիք» կուսակցության գրասենյակի դիմաց տեղի է ունեցել դանակահարության միջադեպ: Մամուլի արձագանքը գուցե բնական ենթադրությամբ հակված էր այն կապելու Արայիկ Հարությունյան — Սամվել Բաբայան հարաբերություններում վերջին զարգացումների ու դրանց մեկնաբանությունների հետ, սակայն որպես «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ՝ հավաստիացնում եմ, որ այս միջադեպը քաղաքական որևէ ենթատեքստ չունի: Դեպքը տեղի է ունեցել երկու քաղաքացիների միջև կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում: Ուստի, հորդորում եմ դավադրության տեսություններ այստեղ չփնտրել:

«Ազատ Հայրենիք» կուսակցությունը հանրությունը չի բաժանում յուրայինների և օտարների: Կոչ ենք անում բոլորին հանդարտություն պահպանել, իսկ միջադեպի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կպարզեն իրավապահ մարմինները»: