Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Սամվել Կարապետյանի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել

    Սամվել Կարապետյանի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել

    Սամվել Կարապետյանի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել
    Հուլիս 16, 2019 11:07 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Armtimes.com-ը գրում է.

    Ռուսաստանաբնակ խոշոր գործարար, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին եւ նրա ընկերոջը երեկ մեղարդանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձապես խոշոր չափերով շորթում):

    Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Ըստ քննության տվյալների՝ Նարեկ Կարապետյանը բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 10.000.000 եվրո գումար:

    Նարեկ Կարապետյանի եւ նրա ընկերոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

    Ավելի վաղ ՀԺ-ի հետ զրույցում գործարար Վահե Պարազյանը պատմել էր, որ օրեր առաջ Նարեկ Կարապետյանն իր թիկնապահներով ծեծի է ենթարկել իրեն:

    Գործարար Վահե Պարազյանի հայրը՝ Աշոտ Պարազյանը, Սամվել Կարապետյանի հետ ժամանակին աշխատել է Ռուսաստանում, զբաղվել է վերջինիս խոշոր բիզնես-ծրագրերով: Տարիներ առաջ նրանց միջեւ Աշոտ Պարազյանի որդու՝ Վահե Պարազյանի բիզնես գործունեության հետ կապված կոնֆլիկտ է եղել: Այդ ժամանակ թե՛ Վահե Պարազյանի ընկերությունը, թե՛ Կարեն Կարապետյանի ընկերությունը հաճախ մասնակցել են ռուսական «Գազպրոմի» տենդերներին:

    Մանրամասն՝ սկզբնաղբյուրում


    Նման թեմաներ

    scroll to top