Գլխավոր Լուրեր Սանասարյանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է իրեն որպես կասկածյալ ներգրավելու լուրը

Սանասարյանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է իրեն որպես կասկածյալ ներգրավելու լուրը

2
0

Պետական վեահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է լրատվամիջոցներում տարածված այն լուրերը, ըստ որոնց, նրան որպես կասկածյալ ներգրավել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործով: Այս մասին հայտնում է «Ազատությունը»:

Սանասարյանն ասել է, որ իրեն որպես կասկածյալ ներգրավելու կամ չներգրավելու մասին լուրը նախաքննական գաղտնիք է և հավելել է, որ գործին չվնասելու համար չի կարող որևէ տեղեկություն տալ:

«Կսպասենք մինչև ԱԱԾ-ն պաշտոնական տեղեկատվություն հայտնի։ Ես շահագրգռված եմ, որ ամբողջությամբ այս գործը բացահայտվի, և որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է ՊՎԾ պետը:

Նշենք, որ գործն առնչվում է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերին: