Գլխավոր Լուրեր «Սանիթեքն» առաջարկել է ավելացնել աղբահանության վճարը. քաղաքապետ

«Սանիթեքն» առաջարկել է ավելացնել աղբահանության վճարը. քաղաքապետ

5
0

Այսօր, 1in.am-ի տաղավարում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձավ «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թալիվի հայտարարությանը, թե բանակցությունները քաղաքապետարանի հետ:

Քաղաքապետարանը հերքել է «Սանիթեքի» հայտարարությունը. քաղաքապետարանի եւ «Սանիթեք» ընկերության միջև բանակցություններն ամենևին չեն դադարել։

Քաղաքապետն ասաց, որ «Սանիթեքն» առաջարկում է աղբի վարձավճարը  ավելացնել, այն դեպքում, երբ պայմանագրում հստակ թիվ կա՝ 5 միլիարդ 200 միլիոն դրամ, հետևաբար ինչպես կարող է քաղաքապետարանը գին բարձրացնել:

Հայկ Մարությանն ասաց, որ մինչեւ սեպտեմբերի վերջ աղբատար մեքենաների խմբաքանակը տեղ կհասնի, ավելին՝ այն գումարները, որ կծախսի քաղաքապետարանը աղբահանության համար, «Սանիթեք» ընկերությանը բյուջե չի մտնի: