Շաբաթ , 18 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Sunny
11°
Home » Լուրեր » ՍԱՊԾ-ն թույլատրել է վերսկսել մսամթերքի կիսապատրաստվածքների արտադրությունը

ՍԱՊԾ-ն թույլատրել է վերսկսել մսամթերքի կիսապատրաստվածքների արտադրությունը

Նոյեմբեր 14, 2017 16:04 Լուրեր, Հասարակություն A+ / A-

timthumb (4)

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը թույլատրել է անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանին վերսկսել մսամթերքի կիսապատրաստվածքների արտադությունը: Տնտեսվարողի գործունեությունը կասեցվել էր նոյեմբերի 3-ին՝ Մաքսային միության 034/2013 և 021/2011 տեխնիկական կանոնակարգերի պահանջները խախտելու պատճառով: Վանաձորում գործող արտադրամասում հայտնաբերված խախատումները վերացվել են. սննդամթերքի պատրաստման տարածքը նորոգվել է և գտնվում է պատշաճ վիճակում, առանձնացվել է համապատասխան սենյակ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահպանման համար: Աշխատակիցներն անցել են նախնական բուժզննություն և ստացել սննդի շղթայում աշխատելու թույլտվություն: Անհատ ձեռնարկատեր Սերգեյ Կարապետյանը կատարել է նաև արտադրամասի դեռատիզացիայի պայմանագիր կնքելու պահանջը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top