Երեքշաբթի , 12 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.50   Վաճառք` 485.50   ՀՀ ԿԲ` 484.11   
  •  EUR   Առք` 564.00   Վաճառք` 572.00   ՀՀ ԿԲ` 570.43   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 489.30   
  •  GBP   Առք` 634.00   Վաճառք` 653.00   ՀՀ ԿԲ` 646.00   
  •  RUB   Առք` 8.12   Վաճառք` 8.31   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 184.77   
outputra5huxgif
Clear
Home » editorial » ՍԱՊԾ պետը՝ փակուղում

ՍԱՊԾ պետը՝ փակուղում

Հոկտեմբեր 10, 2017 15:28 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

իշխան կարապետյան

Ամիսներ առաջ ՍԱՊԾ-ի նախկին աշխատակիցներ Նարեկ Մանթաշյանն ու Գեորգի Ավետիսյանը քննադատեցին ՍԱՊԾ-ի ղեկավար Իշխան Կարապետյանի գործելաոճը եւ մի քանի աշխատակցի անհիմն աշխատանքից ազատելը: Նարեկ Մանթաշյանը, Գեորգի Ավետիսյանը դիմել էին դատարան՝ չեղյալ համարելու իրենց աշխատանքից ազատելու անհիմն որոշումը:  Տեղեկացնենք, որ բացի Նարեկ Մանթաշյանից, Գեորգի Ավետիսյանից,  2016-ին դատարան էր դիմել ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Հանրապետական անասնաբուժասանիտարական ու բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանը: Araratnews.am-ն այսօր Գեորգի Ավետիսյանից ու Արման Գեւորգյանից տեղեկացավ, որ առաջին ատյանի դատարանը բավարարել է նրանց  հայցը: Արման Գեւորգյանի գործով վճիռը ՍԱՊԾ-ը  բողոքարկել է վերաքննիչ դատարանում: «Դեռ նիստի օր նշանակված չէ»,- ասաց Արման Գեւորգյանը:

ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Հանրապետական անասնաբուժասանիտարական ու բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալի՝Գեորգի Ավետիսյանի գործով  վճիռը ՍԱՊԾ-ը եւս բողոքարկել է վերաքննիչ դատարան, սակայն երկու անգամ վերաքննիչը հետ է ուղարկել: «Երկու անգամ ընթացակարգ էր խախտել ՍԱՊԾ-ը, որի պատճառով էլ  վերաքննիչ դատարանը առաջին ատյանի վճռի բողոքարկումը չընդունեց: Հիմա ՍԱՊԾ-ը  դիմել է Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելու վերաքննիչ դատարանի՝ առաջին ատյանի վճռի բողոքարկումը չընդունելու որոշումը»,- ասաց պրն Ավետիսյանը:

Եթե Հայաստանի երեք դատական ատյաններում էլ ՍԱՊԾ-ի նախկին աշխատակիցները հաղթեն, պատրա՞ստ են նորից Իշխան Կարապետյանի հետ աշխատել: Պատասխանը դրական էր՝ այո: «Իշխանկարապետյանական  ղեկավարությունը ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Հանրապետական անասնաբուժասանիտարական ու բուսասանիտարական լաբորատորիան ոչնչացման եզրին է կանգնացրել»,- ասաց Գեորգի Ավետիսյանը:

ՍԱՊԾ-ի մյուս նախկին աշխատակից Նարեկ Մանթաշյանի հետ կապ հաստատել չհաջողվեց: Նա բաց նամակ էր գրել կառավարություն, որից հետո քաղծառայության խորհուրդն ու ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք էի տվել նրա բողոքին:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top