Գլխավոր Լուրեր Սարալանջի պողոտայում քարաթափում է տեղի ունեցել

Սարալանջի պողոտայում քարաթափում է տեղի ունեցել

1
0

Հունիսի 14-ին` ժամը 16:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում՝ դեպի Սարի-Թաղ տանող հատվածում, տեղի է ունեցել քարաթափում․ քարն ընկել է երթևեկելի հատված և մասամբ փակել է ավտոճանապարհը։ այս մասին հայտնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Սարի-թաղի 11-րդ փողոցի թիվ 185/6 տան մոտակայքում:

Փրկարարներն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են քարը (0.5×0.5 քմ):