Չորեքշաբթի , 17 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Սարգիս Ադամյանը կարիերան կշարունակի Բունդեսլիգայում

    Սարգիս Ադամյանը կարիերան կշարունակի Բունդեսլիգայում

    Սարգիս Ադամյանը կարիերան կշարունակի Բունդեսլիգայում
    Մայիս 14, 2019 23:58 Լուրեր, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    25-ամյա հայ հարձակվող Սարգիս Ադամյանը կարիերան կշարունակի Բունդեսլիգայում հանդես եկող «Հոֆենհայմ» ակումբում:

    Այս մասին հայտնում է գերմանական ակումբի մամուլի քարտուղարությունը: Ադամյանի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:

    Նշենք` Ադամյանը 2017 թվականից հանդես էր գալիս երկրորդ Բունդեսլիգայի «Յան Ռեգենսբուրգ» ակումբում: Ընթացիկ մրցաշրջանում նա երկրորդ Բունդեսլիգայի 32 հանդիպման է մասնակցել` դառնալով 15 գոլի հեղինակ:

    Հայ ֆուտբոլիստն իր կարիերայում առաջին անգամ կխաղա գերմանական բարձրագույն լիգայում:

    «Հոֆենհայմն» այս պահն Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում` իր ակտիվում ունենալով 51 միավոր:

     


    Նման թեմաներ

    scroll to top