Երկուշաբթի , 19 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    Home » Լուրեր » Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարը վերականգնման կարիք ունի

    Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարը վերականգնման կարիք ունի

    Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարը վերականգնման կարիք ունի
    Հուլիս 12, 2018 16:35 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. գեղանկարիչ Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարի վերականգնման նպատակով բարերարների կողմից ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ

    Երևան Տոնավաճառ

     

    Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, արժևորելով 20-րդ դարի նշանավոր գեղանկարիչ Սարգիս Մուրադյանի մեծ ավանդը հայկական արվեստում, ինչպես նաև կարևորելով Վարպետի ստեղծագործությունների պահպանությունն ու հետագա սերունդներին այն փոխանցելու անհրաժեշտությունը, բոլոր մասնավոր ներդրողներին, բարերարներին ու անհատներին կոչ է անում ֆինանսապես աջակցել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ապագա համայնքի (Էջմիածնի տարածաշրջան) մշակույթի տան նախասրահում գտնվող «Սասունցիներ» որմնանկարի (18×3.70 մ, նորահայտ հուշարձան, 1974 թ.) վերականգնման, ամրակայման և նորոգման աշխատանքների իրականացման գործընթացին:

    Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշյալ որմնանկարը գտնվում է անմխիթար վիճակում և հրատապ վերականգնման կարիք ունի: Գործընթացն իրականացնելու նպատակով Վարպետի ժառանգ Զարուհի Մուրադյանի նախաձեռնությամբ իտալացի մասնագետներ Արա Զարյանի և Քրիստին Լամուղէի կողմից սեփական միջոցներով ուսումնասիրվել և մշակվել են նշյալ որմնանկարի նախագծանախահաշվային փաստաթղթերը, ինչը կազմում է 6.160 (վեց հազար հարյուր վաթսուն) եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Վերականգնման աշխատանքները Ա. Զարյանի և Ք. Լամուղէի կողմից իրականացվելու են անվճար:


    Նման թեմաներ

    scroll to top