Կիրակի , 19 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 487.00   ՀՀ ԿԲ` 486.78   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 577.00   ՀՀ ԿԲ` 574.01   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 490.85   
  •  GBP   Առք` 627.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 644.89   
  •  RUB   Առք` 8.00   Վաճառք` 8.23   ՀՀ ԿԲ` 8.17   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.88   
outputra5huxgif
Mostly Clear
Home » Լուրեր » Սարգսյան-Ալիև հանդիպումը՝ հաջորդ շաբաթ

Սարգսյան-Ալիև հանդիպումը՝ հաջորդ շաբաթ

Հոկտեմբեր 12, 2017 22:52 Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

sarkisyan ve aliyev

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հաջորդ շաբաթ Ժնևում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա նաև հայտնեց, որ հանդիպումը նախաձեռնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

«Գիտեք Հայաստանի տեսակետները ԼՂ հիմնախնդրի հետ կապված, որը Հայաստանի նախագահը վերջերս ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել էր։ Չնայած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարություններին, այնուհանդերձ, Հայաստանի նախագահը մասնակցելու է այդ  հանդիպմանը», – հայտարարեց Արմեն Աշոտյանը։

Արմեն Աշոտյանը նշեց նաև, որ բանակցային գործընթացի հաջող ընթացքի համար անհրաժեշտ է ստեղծել  արժանահավատ անվտանգ միջավայր. «Բանակցություններն այս պահին շարունակվում են, բայց այս փուլում ավելի կարևոր է այդ գործընթացում բարենպաստ միջավայրի վերականգնումը, որը թույլ կտա ավելի լավատեսորեն նայել դեպի բանակցային ապագա։ Դուք ծանոթ եք Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններին, բոլոր դեպքերում հավատարիմ մնալով Մինսկի խմբի ձևաչափին ու սկզբունքներին՝ Հայաստանը միշտ կառուցողական է եղել բանակցային գործընթացում իր լուման ունենալու տեսանկյունից»։

122488199673267500288781848048447njpg
scroll to top