Ուրբաթ , 15 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 482.74   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 570.65   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 488.60   
  •  GBP   Առք` 636.00   Վաճառք` 654.00   ՀՀ ԿԲ` 649.33   
  •  RUB   Առք` 8.13   Վաճառք` 8.30   ՀՀ ԿԲ` 8.24   
  •  GEL   Առք` 176.00   Վաճառք` 196.00   ՀՀ ԿԲ` 188.57   
outputra5huxgif
Sunny
Home » Արցախ » Սարգսյանը և Ալիևը կողմ են Արցախի հարցով բանակցությունները շարունակելուն

Սարգսյանը և Ալիևը կողմ են Արցախի հարցով բանակցությունները շարունակելուն

Հունիս 19, 2017 16:34 Արցախ, Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

7740a064c080518476f69df15cd8d438

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը կողմ են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները շարունակելուն. այս մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը հուսով է, որ հակամարտող կողմերի միջև քաղաքական երկխոսությունը կշարունակվի: Այս հարցը մենք քննարկել ենք և՛ Բաքվում, և՛ Երևանում: Ելնելով այդ քննարկումների արդյունքներից՝ կարելի է ասել, որ երկու երկրների նախագահները կողմ են խաղաղ բանակցությունները շարունակելուն»,- նշել է Պոպովը:

Ռուսաստանցի համանախագահը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուրջ մտահոգությունն է արտահայտել հակամարտության գոտում լարվածության աճի կապակցությամբ:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներն իրենց խորին մտահոգությունն են հայտնում ռազմաճակատի գծում վերջերս գրանցված լարվածության աճի կապակցությամբ: Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի դա չկրկնվի: Մենք մեր կողմից հասանելիք ամեն ինչ կանենք, որպեսզի նվազեցնենք լարվածությունը»,- նշել է համանախագահը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

scroll to top