Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    12°
    Home » Լուրեր » Սարգսյանը մարիոնետ չի լինելու նախագահի պաշտոնում. Փաշինյան (տեսանյութ)

    Սարգսյանը մարիոնետ չի լինելու նախագահի պաշտոնում. Փաշինյան (տեսանյութ)

    Փետրվար 12, 2018 11:46 Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

    «Հատկապես վերջին նիստերի ժամանակ քննարկված հարցերի օրակարգի կոնտեքստում ընդգծվում էր մի բան, որ տեղի է ունենում լիազորությունների գերկենտրոնացում վարչապետի շուրջ, և սա շատ լուրջ վտանգներ է ստեղծում Հայաստանի հետագա քաղաքական իրավիճակի համար»: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

    Նա հավելեց, որ դա լրջորեն մտահոգում է իրենց: Նա հիշեցրեց, որ փետրվարի 16-ին իրենք արտահերթ նիստ են հրավիրել՝ կապված թանկացումների հետ, սակայն վստահ չէ, որ ՀՀԿ-ը կներկայանա նիստին: «Սա այս գումարման խորհրդարանում ընդդիմության հրավիրած առաջին արտահերթ նիստն է»,- ասաց նա:

    Հարցին, թե նման երկրում, երբ ամեն ինչ տանում է դեպի սուպերվարչապետացում, արդյոք նախագահի՝ ՀՀԿ-ից առաջարկված թեկնածու Արմեն Սարգսյանը կարո՞ղ է ինչ-որ բան փոխել, նա պատասխանեց. «Ինքն այնպիսի հայտարարություններ է անում, որից կարելի է հասկանալ, որ չի պատրաստվում մարիոնետ լինել նախագահի պաշտոնում, այդպիսի շեշտադրումներ արվել են նաև մեզ հետ հանդիպման ժամանակ, իսկ ինչպիսի՞ն կլինի իրականությունը` կապրենք, կտեսնենք, մեր դիրքորոշումը, ըստ էության, չի փոխվել»:

    Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իրենց եւ Արմեն Սարգսյանի հանդիպման լուսանկարներին, որոնք քննադատվեցին, ասաց, թե չի կարծում, որ այդտեղ քննադատության առիթ կար: «Այո, Արմեն Սարգսյանը եւ Արամ Սարգսյանը գրկախառնվել են, սակայն իրենք դեռեւս քսան տարի է` իրար ճանաչում են եւ մոտ են ընտանիքներով»,- ասաց պատգամավորը, հավելելով, որ որեւէ գաղտնիք չկա իրենց հանդիպման մեջ, իսկ թե ինչ պատասխաններ են ստացել Արմեն Սարգսյանից` չեն ասել, որովհետեւ իրենք Սարգսյանի մամուլի խոսնակը չեն: Փաշինյանն ասաց, որ լիագումար նիստի ժամանակ եւս բարձրաձայնելու են այն հարցերը, որոնք հանդիպման ժամանակ ուղղել են Արմեն Սարգսյանին:

    Փայլակ Ֆահրադյան

    scroll to top