Չորեքշաբթի , 22 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 484.78   
  •  EUR   Առք` 564.00   Վաճառք` 572.00   ՀՀ ԿԲ` 571.80   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 490.00   ՀՀ ԿԲ` 490.22   
  •  GBP   Առք` 629.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 643.45   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.25   ՀՀ ԿԲ` 8.19   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 180.72   
outputra5huxgif
Rain
Home » editorial » Սարգսյանի հովանավորությունը վայելող Բլդին եւ հրճվող քաղաքապետը

Սարգսյանի հովանավորությունը վայելող Բլդին եւ հրճվող քաղաքապետը

Սեպտեմբեր 12, 2017 15:32 editorial, Լուրեր, Քաղաքական A+ / A-

բդլլ

Այսօր տեղի ունեցավ Երեւանի ավագանու աշնանային առաջին նիստը: Այն անցավ բավականին լարված մթնոլորտում: Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամները բավականին ագրեսիվ էին:  Ըստ էության ամառային հանգիստը  ավագանու ՀՀԿ-ական անդամների վրա ոգևորող ազդեցություն է ունեցել:

Երեւանի ավագանու ՀՀԿ անդամներից շատերը վիրավորական արտահայտություններ էին հնչեցնում ավագանու ընդդիմադիր անդամների նկատմամբ: Նրանք անգամ տարրական կուլտուրա չունեն եւ «արա»-ով էին խոսում կնոջ հետ:

Տարոն Մարգարյանի թիմի անդամների պահվածքը խոսում է այն մասին, որ նրանք Երեւանի քաղաքապետարանի շենքը շփոթել են իրենց քուչի հետ:  Քուչում «պպզածները», տարբեր ճանապարհներով  հայտնվելով ավագանու կազմում, փորձում են ինքնահաստատվել: Դրա վառ ապացույցն է նաեւ  Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնող  ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Ավանեսյանը:

Araratnews.am-ին հայտնի դարձավ, որ Հովհաննես Ավանեսյանը, անգամ մականուն ունի` Բլդի, Շենգավիթ վարչական շրջանից է ընտրվել, քանի որ այդ վարչական շրջանում Տարոն Մարգարյանի համար ձայներ է բերել: Այլ կերպ ասած` Բլդին եղել է Մարգարյանի համար «արջի ծառայություն» մատուցողներից մեկը, ով արեւային ակնոցով ներկա է գտնվում ավագանու նիստում, տպավորություն ստեղծելով, թե ինքն է դրության տերը, եւ որ իր դեմ խաղ չկա: Հովհաննես Ավանեսյանը նաեւ բարեկամական կապեր ունի Շենգավիթ համայնքի ղեկավար Արմեն Սարգսյանի հետ եւ  վայելում է վերջինիս հովանավորությունը:

Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամների, մեղմ ասած, ոչ կոռեկտ պահվածքը, ի դեպ, առաջացնում էր նրանց շարքերում նստած կանանց եւ  քաղաքապետ Մարգարյան Տարոնի հրճվանքը, ինչից նրանք ավելի շատ էին ոգեւորվում: Տարոն Մարգարյանին փաստորեն ձեռնտու է իր թիմակիցների պահվածքը: Այս ամենը նրան հնարավորություն կտա նիստում բարձրացվող հարցերից խուսափելու: Այնպիսի հարցերից, ինչպիսիք են, օրինակ` Երեւանի քաղաքապետարանի,  հարկատուների գրպանից հավաքվող գումարից կոնյակներ գնելն ու կոնծելը: Ի դեպ, այս մասին բարձրացրեց Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամը` Մարգարյանին հարցնելով. համո՞վ էր կոնյակը:

Տարոն Մարգարյանն ու իր թիմակիցներից շատերը տեղում չեն: ՀՀԿ վերնախավն այս ուղղությամբ մտածելու տեղ ունի: Արդյո՞ք Հայաստանի մայրաքաղաքը ղեկավարելու բարոյական իրավունք ունի մի մարդ, ում ներկայությամբ վիրավորում են ավագանու անդամ կնոջը, որն ուղեկցվում է Բլդիների եւ նման «թաղային հեղինակությունների», պատերի տակ «պպզողների» եւ ընտրությունների  ժամանակ ակտիվացողների հրճվանքով:

Փայլակ Ֆահրադյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top