Երկուշաբթի , 24 Ապրիլ 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 484.51   
  •  EUR   Առք` 511.00   Վաճառք` 526.00   ՀՀ ԿԲ` 518.72   
  •  CHF   Առք` 459.00   Վաճառք` 490.00   ՀՀ ԿԲ` 485.09   
  •  GBP   Առք` 607.00   Վաճառք` 627.00   ՀՀ ԿԲ` 619.83   
  •  RUB   Առք` 8.48   Վաճառք` 8.73   ՀՀ ԿԲ` 8.61   
  •  GEL   Առք` 189.00   Վաճառք` 210.00   ՀՀ ԿԲ` 201.46   
outputra5huxgif
°
Home » Լուրեր » Սարգսյանի կազմակերպած «անբիծ» ընտրություններն ու իրականությունը

Սարգսյանի կազմակերպած «անբիծ» ընտրություններն ու իրականությունը

Մարտ 25, 2017 11:43 Լուրեր, Վերլուծական, Քաղաքական A+ / A-

ikll

«Մեր առաջնահերթ խնդիրն է 2017 թվականի  գարնանը կազմակերպել անբիծ ընտրություններ»: Սա հատված էր 2016 թվականի նոյեմբերի 26-ին Սերժ Սարգսյանի` ՀՀԿ համագումարում հնչեցրած ելույթից: ՀՀԿ-ականների ղեկավար Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարել էր. «Մեզ անհրաժեշտ է հենց այդպիսի վստահության քվե: Եվ այդ պարագայում, առանց վարանելու ու շեղվելու, մենք առաջ կընթանանք մեր երկրի բարեփոխումներն իրականություն դարձնելու ուղիով: Հանրապետականը գալիք խորհրդարանական ընտրություններին ներկայանալու է հասարակության մեջ լայն հեղինակություն վայելող ու վստահություն ներշնչող անհատների և բաց քաղաքական դաշտում բոլորի հետ հավասար պայմաններում մրցել ու գաղափարներով հաղթել կարողացող գործիչների կուռ թիմով, գրագետ համադրությամբ»:

Սարգսյանի հերթական հայտարարությունն ու իրականությունը` փաստերով:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրվեցին մի շարք դեպքեր, որոնք ոչ միայն փաստում են, որ սարգսյանական թիմն ունակ չէ անցկացնելու ազատ եւ արդար ընտրություններ, այլ նաեւ հասարակության մեջ հեղինակություն վայելող անհատներով չէ, որ ՀՀԿ-ն «Անվտանգություն ու առաջընթաց» է քարոզում:

25.02.2017 թվական

Այս օրը մամուլում հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ Արագածոտնի մարզում  ծեծկռտուք է եղել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Բազմասեր Առաքելյանի եւ նույն տարածքում առաջադրված «Ծառուկյան» դաշինքի թեկնածուի միջեւ։

Մեկ օր անց` 26.02-ին, դաշնակցականները տարածեցին տեղեկություններ այն մասին, որ Բազմասեր Առաքելյանը ծեծուջարդ է նախաձեռնել իր հայրենի Փարպի գյուղում։ Թեկնածուի մի քանի տասնյակ կողմնակիցները Բազմասեր Առաքելյանի տուն են հրավիրել համագյուղացիներից մեկին, ու տեղեկանալով, որ նա, ի տարբերություն պարբերաբար կուսակցությունը փոխած Բազմասերի, քվեարկելու է Դաշնակցության օգտին, դաժան ծեծի են ենթարկել նրան, որը տեղափոխվել է հիվանդանոց։ Չբավարարվելով դրանով, բացի կուսակցական ճամբարներ փոխելուց խորհրդարանում որեւէ բանով աչքի չընկած պատգամավորն ու կողմնակիցները հարձակվել են նաեւ տուժածի եղբոր վրա։

04. 03. 2017 թվական

Արտաշատ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում` ՀՀԿ շտաբի հարևանությամբ, վիճաբանություն էր  տեղի ունեցել, որի հետեւանքով ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների կողմնակիցների միջև ծեծկռտուք էր սկսվել: Ծեծկռտուքի մասնակիցները ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Արայիկ Գրիգորյանի կողմնակիցներ էին՝ Գազի Գարիկ անունով մեկի գլխավորությամբ և ՀՀԿ-ական թեկնածու Ալիկ Սարգսյանի վարորդը` Ազատն ու նրա որդին:

 12.03.2017 թվական

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ Ջրառատի գյուղապետ Սամվել Գալստյանի կողմից սպառնալիքներ են հնչեցվել գյուղի բնակչի՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հասցեին, նշելով, որ գյուղապետը ոչ անհայտ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի բարեկամն է, իսկ գյուղն էլ նույն Երանոսյանի ծննդավայրն է:

Հաղորդագրության մեջ նշվում էր նաեւ, որ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։

Երկու օր անց`  14. 03-ին, հերթական կրակոցները հնչեցին Ջրառատ համայնքում, որի հետևանքով ՕՐՕ դաշինքի համակիրներից երեքը հայտնվեցին հիվանդանոցում:

 20.03.2017 թվական

Տեղեկություններ տարածվեցին, որ Արագածոտնի մարզի Շենավան-Հարթաշեն գյուղերի խաչմերուկում դանակահարություն է տեղի ունեցել: Տեղեկությունների համաձայն` դանակահարել էին «Ծառուկյան» դաշինքի երկու ներկայացուցիչների, իսկ դանակահարողը եղել է ՀՀԿ-ական:

 21.03.2017 թվական

Ծեծի ենթարկվեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորի թեկնածու Վահան Կարապետյանը: Տեղեկությունների համաձայն` Կարապետյանին ծեծի ենթարկողը ՀՀԿ-ական Արման Սահակյանի թիմակից Ֆազն է եղել:

24.03.2017 թվական

«Իրազեկ քաղաքացիների միավորման» Sut.am կայքը հրապարակեց նյութ, որտեղ մանկապարտեզների եւ դպրոցների տնօրենները խոստովանում են՝ ՀՀԿ-ի համար ցուցակներ են հավաքում: 116 տնօրեն աշխատանքի ժամին զբաղված է Սերժ Սարգսյանի համար գերխնդիր դարձած «անբիծ» ընտրություններ կազմակերպելով:

Նախընտրական քարոզարշավը կշարունակվի եւս մեկ շաբաթ: Անշուշտ, այս ընթացքում էլ կարձանագրվեն դեպքեր, որոնք մեկ անգամ եւս կապացուցեն, որ ՀՀԿ-ն գնում է դեպի «անբիծ» ընտրություններ: Իսկ պատկան մարմինները կշարունակեն ջայլամի քաղաքականություն վարել` արձանագրված եւ արձանագրվելիք խախտումների վերաբերյալ տալով  հերթապահ պատասխանը` կուսումնասիրենք:  Սերժ Սարգսյանն ու իր հենարանը հանդիսանող ՀՀԿ թիմը, Կարեն Կարապետյանն ու «չոլկայով» տնօրենները, Ֆազն ու մյուսները  առաջընթացի «ճիշտ» ճանապարհին են:

 Փայլակ Ֆահրադյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top