Կիրակի , 22 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 623.00   Վաճառք` 642.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.27   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
Partly Cloudy
16°
Home » editorial » Սարգսյանն ու Ալիևը կատակե՞լ են միմյանց հետ

Սարգսյանն ու Ալիևը կատակե՞լ են միմյանց հետ

Հոկտեմբեր 13, 2017 15:31 editorial, Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

1029287552

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Սոչիում հանդիպում է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ. հայտնում են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից:

«Սոչիում մենք կարծիքներ ենք փոխանակել Իլհամ Հեյդարիչի հետ: Մենք բավական երկար ժամանակ ենք անցկացրել՝ քննարկելով մեր հարաբերությունների վերաբերյալ բազմաթիվ հարցեր: Դուք կզարմանաք. Հայաստանի նախագահի հետ՝ երեքով, կատակներ ենք փոխանակել. քաղաքականությունում դա հաճելի է՝ այս կամ այն խնդիրների լուծման ակնարկով»,- այս մասին Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ:

Բելառուսի նախագահը նաև նշել է, որ չնայած Ղարաբաղում առկա խնդիրներին՝ Ադրբեջանը հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորման դիրքորոշմանը:

ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումը Սոչիում կայացել էր հոկտեմբերի 11-ին:

122488199673267500288781848048447njpg
scroll to top