Կիրակի , 25 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Միջազգային » Սարկիսով եղբայրները 4-րդն են Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ցանկում․ Forbes

    Սարկիսով եղբայրները 4-րդն են Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ցանկում․ Forbes

    Սեպտեմբեր 16, 2014 12:37 Միջազգային A+ / A-

    afghanistan

    Forbes ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի 10 ամենահարուստ ընտանիքների ցուցակը։

    4-րդ հորիզոնականում հայազգի Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրներն են, որոնց կարողությունը գնահատվում է 2.7 մլրդ դոլար։ Սարկիսով եղբայրներին է պատկանում Ռուսաստանում խոշորագույն ապահովագրական ընկերություններից մեկը՝ «ՌԵՍՈ»-ն։

    Առաջին հորիզոնականում Ռոտենբերգ եղբայրներն են՝ Արկադին և Բորիսը։ Նրաք առաջին հորիզոնականը զբաղեցնում է 5.55 մլրդ դոլարով։ Ներկայում Ռոտենբերգ եղբայրները գտնվում են ԱՄՆ պատժամիջոցների ենթարկված անձանց ցանկում, քանի որ համարվում են ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինի մտերիմներից։

    Արկադիին և Բորիսին հաջորդում են Գուցերիև եղբայրները (4.85 մլրդ), Ալեքսեյ և Դմիտրի Անանևները (4.6 մլրդ)։ Լավագույն հնգյակը եզրափակում են Թաթարստանի նախկին նախագահ Մենտիմիր Շայմիևի որդիները՝ Այրատն ու Ռադիկը (2.3 մլրդ)։

    Առաջին 10 հորիզոնականներում գտնվող ընտանիքների ընդհանուր կարողությունը կազմում է 26.3 մլրդ դոլար։ Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում այդ թիվը կազմում է 530 մլրդ դոլար։

    Նման թեմաներ

    scroll to top