Երեքշաբթի , 11 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Մամուլ
    Home » editorial » Սարսափելի ավտովթար Նորագավիթի «գաի պոստի» մոտ. կա 4 զոհ

    Սարսափելի ավտովթար Նորագավիթի «գաի պոստի» մոտ. կա 4 զոհ

    Սարսափելի ավտովթար Նորագավիթի «գաի պոստի» մոտ. կա 4 զոհ
    Նոյեմբեր 6, 2018 11:49 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երեւան-Երասխավան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստի» մոտ, այսօր՝ նոյեմբերի 6-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01:50-ի սահմաններում դեռեւս անհայտ հանգամանքներում «Nissan Tida» մակնիշի 35 ՕX 415 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երեւան ընթանալիս բախվել է Ճանապարհային Ոստիկանության անշարժ պահակետի ճաղավանդակներին եւ մոտ 20 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել պահակետի մուտքի բազալտե աստիճանների վրա:

    Երևան Տոնավաճառ

    Այս մասին գրում է  Shamshyan.com-ը: Վթարի հետեւանքով 3 հոգի տեղում, իսկ 1 հոգի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին՝ շտապօգնության ավտոմեքենայի մեջ, մահացել է:

    Փրկարարաներն ու ոստիկանները ավտոմեքենայից դուրս՝ մի քանի մետր հեռավորության վրա, հայտնաբերել են տղամարդու 3 դի, որոնք հրշեջ-փրկարարները ոստիկանների օգնությամբ մոտեցրել են դին տեղափոխող ավտոմեքենաներին:

    Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի եւ մահացածների ինքնությունը:

    Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


    Նման թեմաներ

    scroll to top