Գլխավոր Լուրեր Սաշիկ Սարգսյանը որոշակի ժամանակով լքել է Հայաստանը

Սաշիկ Սարգսյանը որոշակի ժամանակով լքել է Հայաստանը

3
0

Ազգային անվտանգության ծառայությունը Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին թույլատրել է որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից:

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը։ «Նախաքննական մարմնի կողմից Ալեքսանդր Սարգսյանին որոշակի ժամկետով տրվել է թույլտվություն՝ Հայաստանից բացակայելու համար»,- ասել է Գալստյանը։

Հարցին՝ ո՞ր երկիր մեկնելու թույլտվություն է ստացել Սարգսյանը և որքա՞ն ժամանակով, նա պատասխանեց. «Դա չեմ կարող մեկնաբանել»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեքսանդր Սարգսյանը ԱԱԾ-ին երկրից չհեռանալու մասին ստորագրություն էր տվել