Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    18°
    Home » Լուրեր » Սաշիկ Սարգսյանի որդին կալանավորվեց

    Սաշիկ Սարգսյանի որդին կալանավորվեց

    Սաշիկ Սարգսյանի որդին կալանավորվեց
    Հուլիս 11, 2018 20:06 Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    Դատարանը բավարարել է Հայկ Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը:

    Ինչպես արդեն հայտնել ենք, Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։

    Կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Դ.Սիմոնյանն իրականում հրազենային վնասվածքն ստացել է Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի բնակության վայրի՝ Երեւան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 11 շենքի բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում՝ 2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետեւանքով։ Պարզվել է վիճաբանության շարժառիթը, միջադեպին ականատես անձի ինքնությունը։

    Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

    scroll to top