Գլխավոր Լուրեր «Սասնա ծռերի» աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում

«Սասնա ծռերի» աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում

8
0

«Սասնա ծռեր» խմբի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում դատարանի առաջ՝ պահանջելով ազատ արձակել կալանքի տակ գտնվող Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին:

Նշենք, որ այսօր շարունակվում է խմբի տասը անդամի գործով դատական նիստը:  Այսօր շարունակվելու է վկաների հարցաքննությունը:

Վկաներից մեկը շտապօգնության բուժքույր Լուսինե Ղազարյանն էր, ով ՊՊԾ գնդի գրավման օրերին եղել է գնդի ներսում։

Այսօր նախատեսվում է հարցաքննել ևս չորս վկայի: