Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    18°
    Home » Լուրեր » «Սասնա ծռերի» անդամ Արթուր Մելքոնյանն ազատ արձակվեց

    «Սասնա ծռերի» անդամ Արթուր Մելքոնյանն ազատ արձակվեց

    «Սասնա ծռերի» անդամ Արթուր Մելքոնյանն ազատ արձակվեց
    Հունիս 14, 2018 13:52 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արթուր Մելքոնյանը կալանքից ազատ արձակվեց։

    Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորքի նստավայրում այսօր՝ հունիսի 14-ին, նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը և փոխեց Արթուր Մելքոնյանի խափանման միջոց կալանքը: Խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը:

    Արթուր Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 3-րդ մասի, 219-րդ հոդվածի (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) 3-րդ մասի 1-ին կետի, 218-րդ հոդվածի(պատանդ վերցնելը) 3-րդ մասի 1-ին կետ, 238-րդ հոդվածի (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 4-րդ 1, 2 կետի հատկանիշներով:

    Նման թեմաներ

    scroll to top