Գլխավոր Լուրեր «Սասնա ծռերից» Սմբատ Բարսեղյանն ազատ չի արձակվի

«Սասնա ծռերից» Սմբատ Բարսեղյանն ազատ չի արձակվի

8
0

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշում կայացրեց մերժել գործով ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ անազատության հետ չկապված այլ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ  նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը։

Ավելի վաղ գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկել էր ներկայացված միջնորդության դեմ՝ նշելով, որ խափաման միջոցը փոխելու անհրաժաշտությա վերաբերյալ պաշտպանները նոր հանգամանքներ չեն նշել։

Միջնորդության դեմ առարկեցին նաև գործով տուժողների իրավահաջորդները։