Երկուշաբթի , 23 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Mostly Clear
    Home » Լուրեր » Սասուն Միքայելյանը՝ «Ելքում» տարաձայնությունների մասին

    Սասուն Միքայելյանը՝ «Ելքում» տարաձայնությունների մասին

    Սասուն Միքայելյանը՝ «Ելքում» տարաձայնությունների մասին
    Ապրիլ 16, 2018 13:57 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, որը եւս Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարողների շարքում է, լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրավապահները ոչինչ չեն կարող անել, եթե 100.000 մարդ փողոց դուրս գա:

    Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ արդեն Հերացու-Կորյունի խաչմերուկում  բախում է եղել, Սասուն Միքայելյանն ասաց, որ նման բաներ կլինեն. «Պետք է խելոք լինենք: Ժողովրդի աչքն են վախեցնում: Նրանք ո՞վ են, որ ուսանողներին ծեծեն»:

    Հարցին, թե ինչո՞ւ է ՀՀԿ-ն մեկ թեկնածուի՝ Սերժ Սարգսյանին առաջադրել վարչապետի պաշտոնում, Սասուն Միքայելյանն ասաց. «Բա քանի՞ թեկնածու պիտի առաջադրեր, դա բռնապետության նշան է.:

    Կոնկրետ ցուցարարներին ինչո՞ւ է միացել Սասուն Միքայելյանը՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի՞, թե՞ ուղղակի սատարելու իր գործընկերներին հարցին ի պատասխան պատգամավորն ասաց. «Ես դեմ եմ այս իշխանությանն ընդհանրապես: Մենք կյանքեր ենք դրել  զոհասեղանին, որ նորմալ պետություն ունենանք: Նորմալ, լեգիտիմ թեկնածու պետք է ունենանք, որ կարգուկանոն ունենանք»:

    Հարց հնչեց նաև «Ելք խմբակցությունում տարաձայնությունների մասին: Սասուն Միքայելյանն ասաց, որ եթե տարաձայնություններ չլինեն, դա կուսակցություն չէ. «Ես բոլորի հետ խոսում եմ, խռով չեմ, բայց չեմ կարող ասել՝ ինչ եմ խոսել: Ես տղամարդ եմ` կգա ժամանակը, կնստենք, կորոշենք»:

    Նման թեմաներ

    scroll to top