Գլխավոր Լուրեր ՍԴ դիմաց բողոքի ակցիա՝ Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջով

ՍԴ դիմաց բողոքի ակցիա՝ Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջով

3
0

Սահմանադրական դատարանի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը։

«Սա մի մաֆիոզ օղակ է, որ նախկին իշխանությունների համար է ստեղծված, Սահմանադրությունն էլ է իրենց համար ստեղծված»,- ասաց  ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ Հրայր Թովմասյանը ՀՀԿ-ի օրոք է դարձել ՍԴ նախագահ և հեղափոխությունից հետո պետք է հեռանա՝ տեղը զիջելով պատրաստված և բանիմաց Վահե Գրիգորյանին։