Կիրակի , 22 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 623.00   Վաճառք` 642.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.27   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
Partly Cloudy
16°
Home » Լուրեր » Սեֆիլյանի ցուցակն ընդլայնվում է. նախատեսվում են նոր հանդիպումներ

Սեֆիլյանի ցուցակն ընդլայնվում է. նախատեսվում են նոր հանդիպումներ

Հոկտեմբեր 13, 2017 14:19 Լուրեր, Քաղաքական A+ / A-

Սեֆիլյան

«Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը, որը  նախորդ տարի կալանավորվել է զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեղադրանքով, մոտ մեկ ամիս առաջ  31 հոգանոց ցուցակ էր հրապարակել: Նա  ցուցակի անդամներին կոչ էր անում միանալ եւ ստեղծել ազգային դիմադրության ճակատ: Ցուցակում կար նաև «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի անունը: Նա հայտարարել էր, որ պետք է հանդիպեն պաշտպանության նախկին նախարար, ԱԺ ընտրություններում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ղեկավարող Սեյրան Օհանյանի հետ: Araratnews.am-ն այսօր «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ղեկավարից տեղեկացավ, որ Օհանյանի հետ հանդիպումը դեռ չի եղել: «Սեյրան Օհանյանը պետք է կապ հաստատի, որ հանդիպենք: Նրա հետ հանդիպելու նախնական պայմանավորվածություն կա»,- ասաց Պետրոս Մակեյանը:

Քաղաքական գործչի  տեղեկացմամբ` բացի Սեյրան Օհանյանի հետ հանդիպումից,  նախատեսում են հանդիպել Սեֆիլյանի ցուցակից դուրս գտնվող այլ քաղաքական գործիչների հետ: Թե ովքե´ր են նրանք` Մակեյանը չմանրամասնեց:  Միայն ասաց, որ հանդիպելու են այն մարդկանց հետ, որոնք 15-20 տարվա ընթացքում  իրենց քաղաքական գիծը չեն փոխել: Այսպիսով՝ Սեֆիլյանի ցուցակն ընդլայնվում է:

Սեֆիլյանի ցուցակում կար նաև  նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի անունը, որին քաղաքական որոշ շրջանակներ մեղադրում են մարտի 1-ի կազմակերպման համար: Պետրոս Մակեյանի խոսքով՝ Օսկանյանի հետ հանդիպման հարցերով ինքը չի զբաղվում: Իսկ թե ինչպես է  վերաբերվում Օսկանյանին ազգային դիմադրության ճակատ ստեղծելու գործընթացում ընդգրկելուն, Մակեյանն ասաց, որ ինքն իր կարծիքը նրա մասին բազմիցս ասել է:

Հիշեցնենք՝ կուսակցության ղեկավարը Վարդան Օսկանյանի մասին ասել էր հետեւյալը. «Վարդան Օսկանյանն էլ բարի պտուղ չէ, մարտի 1-ին ամենամեծ  դերակատարումն է ունեցել: Եթե նույնիսկ այն, ինչ հրապարակվեց, իրականություն է, Օսկանյանն արժանի է ավելի մեծ պատժի»:

Սոնա Դավթյան

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top