Գլխավոր Լուրեր «Սեքյուրիթի դրիմի» նախկին տնօրենն աշխատել է առանց պայմանագրի և աշխատավարձի. pastinfo.am

«Սեքյուրիթի դրիմի» նախկին տնօրենն աշխատել է առանց պայմանագրի և աշխատավարձի. pastinfo.am

9
0

Pastinfo.am-ը գրում է.

«2018թ. հունիս-հուլիս ամիսները «Սեքյուրիթի դրիմ» ընկերության համար բարդ ամիսներ էին՝ հարուցված քրեական գործ, ստուգումներ, խուզարկություններ, ֆինանսական բարդություններ։ Առանց որևէ պայմանների համաձայնեցի ստանձնել տնօրենի պարտականությունները։ Այդ ընթացքում աշխատանքային պայմանագիր չեմ ունեցել և 8 ամիս կատարածս աշխատանքի համար չեմ վճարվել», — ասաց «Սեքյուրիթի դրիմ» ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը։

Նշենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նախատեսված էին դատական նիստերը՝ ընկերության աշխատակիցներ Հայկ Հակոբյանի, Արթուր Գալստյանի և տնօրեն Արամ Ղլեչյանի ընդդեմ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության ներկայացրած հայցադիմումների գործերով։ Նրանք պահանջում են անվավեր ճանաչել իրենց ազատելու մասին հրամանները, վերականգնել նախկին աշխատանքին և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար բռնագանձել միջին աշխատավարձ։

Հայցվոր կողմի փաստաբան Արամ Ղլեչյանը միջնորդություն ներկայացրեց՝ որպես վկաներ հրավիրելու «Սպեցնազ Ռ» ՍՊԸ-ի աշխատակիցներին. ««Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը 2018թ.-ի դեկտեմբերից պայմանագրով պահնորդական ծառայություններ էր ստանում «Սպեցնազ Ռ» ՍՊԸ-ից։ Բնականաբար նրանց պահնորդները, իրականացնելով ծառայություն «Սեքյուրիթի դրիմ»-ի գրասենյակներում, շատ լավ տեղյակ էին ընկերությունում տեղի ունեցող գործողություններին։ Վեճն արդարացի լուծելու նպատակով այդ անձանց ցուցմունքները դատարանի համար էական կլինեն», — ասաց Արամ Ղլեչյանը։

Պատասխանող կողմը, սակայն, նկատեց, որ «Սպեցնազ Ռ» ընկերության աշխատակիցների վկայություններն արժանահավատ չեն կարող լինել, քանի որ այդ ընկերության հետ «Սեքյուրիթի դրիմ»-ը դատական վեճ ունի:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում